Loading...

Articles

«Սպորտն ինձ համար մի ամբողջ կյանք է»

08:36, Tuesday, 15 November, 2016
«Սպորտն ինձ համար մի ամբողջ կյանք է»

Կապանի N13 հիմնական դպրոցի VIIա և VIIբ դասաանի սաները իրենց ունակությունները ցուցադրեցին դպրոցական սպորտլանդիայում: Մինչ մրցումներին անցնելը՝ աշակերտները հնչեցրին օրվա կարգախոսը՝ «Սպորտն ինձ համար մի ամբողջ կյանք է»:
     Կազմակերպիչ, ֆիզկուլտուրայի ուսուցիչ Սերգեյ Մինասյանը կարևորում է նման միջոցառումների անցկացումը և ինչպես ինքն է նշում, այն նպաստում է շարժողական կարողությունների ձևավորմանը, ֆիզիկական դաստիարակությանը և համատեղ աշխատելուն:
     Աշակերտների առջև դրված մարզական խնդիրները տարբեր էին: 4 մարզաձևերում ուժերը չափելուց հետո միայն հայտնի դարձավ հաղթողները: Ճարպկությամբ ու արագավազությամբ երեխաներից շատերը առաջ էին անցնում և հաղթական միավորներ բերում թիմին: Իսկ վճռական փուլում գործի անցան դասարանի դասղեկները: Պատվավոր առաջին տեղը զբաղեցրեց VIIա դասարանի աշակերտները և Ժյուրիի կազմի կողմից արժանացան գավաթի:

ՄԿԱ-ի գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյանը

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2376 | 0 | 0
Facebook