Loading...

Articles

Նրա նկարներում կյանքն է

Nan Zeynalyan
20:52, Tuesday, 08 November, 2016
Նրա նկարներում կյանքն է

Գոռ Շալունցի հետ հանդիպեցինք Գորիսի պետական համալսարանում. հանդիպեցինք պատահաբար: Համեստ ու խորաթափանց այս պատանին միանգամից մեր ուշադրությանն արժանացավ իր նկարների շնորհիվ: Նա մեզ մոտեցավ այն պահին, երբ հյուրընկալիս հետ երկար զննում էինք համալսարանի մուտքը զարդարող ցուցահանդեսը, փորձում էինք նորովի հասկանալ հասկացածը, որսալ գույնի, ուրվագծի մեջ եղած անսովոր երանգը: Տպավորությունները գերում էին, ստիպում մտածել, հիշողության մեջ շարունակաբար վերականգնել աղմուկներն ու լռությունը, սովորական ու անսովոր զգացողություններն ու տեսիլքները: Նրա նկարներում ինչ-որ բան մարում էր, մեկ այլ բան՝ հորդում լուսավոր ու տաք շիթով, խամրած գույները խառնվում էին պայծառ երանգներին և բոլորը՝ մեկտեղ, հնչեղ, հագեցած ու կենդանի: Մի փոքր զրույցից տեղեկացանք, որ նկարում է մանկուց, նկարում է, որովհետև չի կարող չնկարել: Նրա նկարներում աշխարհն է՝ իր դրսևորում-եզրահանգումներով, իրական կյանքն իր աղմկոտ լռությամբ:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
20732 | 0 | 0
Facebook