Loading...

Articles

Մնա՜ք բարով…

18:55, Sunday, 06 November, 2016
Մնա՜ք բարով…
    
    

Մի փոքրիկ Հույսն ի՞նչ էր

Որ դա էլ գնաց, անմահանալո՞ւ…

Ու սևը սրտիս երևի քի՜չ էր

Բութ ճակատագրին ուրախացնելու:


    

Մի կերպ խույս տված սրիկա մահից,

Մի Հույսը ի՞նչ էր՝ անմեղ երեխա,

Քանի՞ այսպիսի «մաքուր զոհերից»

Աստվածնե՜ր, պետք է մի օր հագենաք:


    

Քանի՞ Աստված կա այնտեղ երկնքում,

Քանի՞սն են արթուն, քանի՞սը քնած,

Հույսն ի՞նչ է արել այստեղ երկրում,

Որ մնացել է այսպես անտեսված…


    

Անտե՜ր ընկած է աշխարհի եզրին,

Չգիտի քայլի՞, թե՞ մնա անշարժ,

Տեսնում է ի՜նչ է պատել աշխարհին…

Ու ժամանակն էլ դարձել է դաժան:


    

Մենք երազներով ու արյամբ հարբած,

Մեր զարկերակն ենք մի կերպ պահպանում,

Ինչպես վայրենի՛, ինչպես մի գազա՛ն,

Որ տեղ ունենանք այս խորթ աշխարհում:


    

Ինձ դուր չի գալիս Ձեր ստեղծած աշխարհը՝

Հո՜ւյս, Հավա՜տ, Սե՜ր չարչարող…

Ձեզ մեղավորն է հաճո կամ չարը,

Դե ի՛նձ էլ վերցրեք ու..

Մնա՜ք բարով…


    

Ս.Ումառ-Հարությունյան

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
3803 | 0 | 0
Facebook