Loading...

Articles

Շնորհավոր տոնդ, հարգարժան ուսուցիչ

13:59, Thursday, 06 October, 2016
Շնորհավոր տոնդ, հարգարժան ուսուցիչ
     Ուսուցչի մասնագիտական տոնի առթիվ դպրոցի մանկավարժական հանրույթին հաճելի անակնկալ էր սպասվում դպրոց ներս մտնելիս անգամ: Դպրոցի տնօրեն Ա. Վարդանյանի անակնկալը՝ «Մենք ուժեղ ենք միասին» վերտառությամբ պաստառը հաճելի պահեր պարգևեց ամբողջ անձնակազմին: Սակայն անակնկալները դրանով չսահմանափակվեց. միջոցառում-ցերեկույթ՝ նվիրված Ուսուցչի օրվան, ծաղիկներ, երախտագիտության զգացումով գնահատանք-խոստովանություն, իսկ վերջում՝ մատաղի արարողություն:
     Սիրելի ուսուցիչ, վեհ է կոչումդ: Եթե ընտրել ես այդ ծանր, բայց պատվաբեր մասնագիտությունը, ապա հավատարիմ պիտի մնաս կոչմանդ: Իսկական ուսուցիչը միայն խոնարհման է արժանի... Միանում ենք հնչած բոլոր շնորհավորանքներին՝ ցանկանալով ուսուցիչներին անկոտրում կամք և նվիրում, թող համահունչ լինեն Ձեր դեմքի և հոգու ժպիտները: Սիրո տարափ և երջանկություն բոլորիդ...
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
8464 | 0 | 0
Facebook