Loading...

Articles

Զինծառայողների ծնողների բուժումը` լավությո՞ւն, թե՞ քաշքշուկ նրանց համար

17:57, Monday, 19 September, 2016
Զինծառայողների ծնողների բուժումը` լավությո՞ւն, թե՞ քաշքշուկ նրանց համար
     Զինծառայողների ծնողներն իրավունք ունեն անվճար բուժվելու եւ վիրահատվելու: Պարզվում է` դա իսկական քաշքշուկ է: Զինծառայողը պիտի զորամասից տեղեկանք վերցնի, ուղարկի ծնողներին: Իսկ եթե զինվորը ծառայում է, օրինակ, Հորադիզում, Ջաբրայիլում եւ այնպիսի տեղ, որտեղից ամիսներով չի կարողանում կապ հաստատել ծնողի հետ, իսկ նրան շտապ անհրաժեշտ է վիրահատվել, բայց գումար չունի, ի՞նչ պետք է անի: Էլ չենք խոսում զինվոր- վերադաս հարաբերությունների մասին, որը կարեւոր է թե՛ լավ ծառայության, թե այլ հարցերի համար: Արծրուն Հովհաննիսյանին առաջարկում ենք` թող հոսպիտալը հարցում անի, թե որտեղ է ծառայում զինվորը: Ասում է` հոսպիտալը ոստիկանության գործառույթ ինչո՞ւ անի: Իսկ ինչո՞ւ պետք է այդ քաշքշուկի մեջ ծնողը հայտնվի:
     ՀԳ. եթե կան քաղաքացիներ, որոնք դժգոհ են այս ծառայությունից, դիմեք ինձ նամակով, որպեսզի բարձրաձայնենք:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
5170 | 0 | 0
Facebook