Loading...

Articles

ԲՀԿ-ՈՒՄ «ԽԱ՞ՌՆ» ԵՆ. ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ԵՏ Է ՎԵՐԱԴԱՌՆՈ՞ՒՄ

22:08, Sunday, 15 November, 2015
ԲՀԿ-ՈՒՄ «ԽԱ՞ՌՆ» ԵՆ. ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ԵՏ Է ՎԵՐԱԴԱՌՆՈ՞ՒՄ

«Իրավունք» -ին` նախկին ԲՀԿ-ական աղբյուրներից հասած տեղեկությունների համաձայն` ԲՀԿ-ում այս օրերին «խառնվել» են իրար: Պատճառը ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հավանական ետ վերադարձն է: Կուսակցությունն ու խմբակցության անդամերը, ըստ այդ աղբյուրի շիվարած են փետրվարյան դեպքերից հետո ինչպես են ընդունելու ու աշխատելու Ծառուկյանի հետ: Պատահական չէ, որ կուսակցության գործարար թեւը, ով Ծառուկյանի «զադնի» դնելուց հետո դուրս եկավ ԲՀԿ-ից, հիմա նորից մտմտում է ետ վերադառնալ «անառակ որդու» նման: Առավելեւս, որ ինչպես տեղեկացնում են մեր աղբյուրները, ԲՀԿ-ական գործարարներից շատերի վրա Ծառուկյանն «ամակ» ունի:

«Դուք պատկերացնո՞ւմ եք` ինչ ա նշանակում լինել իշխանություն: Հո մենակ պաշտոն զբաղեցնելով իշխանություն չես դառնում», - ասում են այդ նույն աղբյուրները Ծառուկյանի ԲՀԿ ռաջնորդ լինելու մասին:

Ծառուկյանի ետ վերադարձն ամենից շատ, նույն աղբյուրի պնդմամբ, կարծես մտահոգել է ԲՀԿ ներկայիս առաջնորդ Նաիրա Զոհրաբյանին, ում գլխին, ըստ լուրերի, սեւ ամպեր են հավաքվում: Ավելին` ըստ տեղեկությունների, ԲՀԿ նախկին առաջնորդը «չի ներում» տիկին Զոհրաբյանին իր «աթոռը» զբաղեցնելու համար:

Ասվում է նաեւ, որ տիկին Զոհրաբյանը դրսում վատ չի աշխատում. «Եթե կարողանում ես նրա իզը բռնել, ամեն ինչ լավա»:
     Շարունակությունը` այստեղ :


    

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Source: iravunk.com
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4085 | 0 | 0
Facebook