Loading...

Articles

ԳԱՌՆՈՒ ԳՅՈՒՂԱՊԵՏԸ` ՔԱՂՑՐԱՇԵՆԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ. «ԱԶԱՏ ԳԵՏԸ ՉԻ ՑԱՄԱՔԵԼՈՒ». ՏԵՍԱՆՅՈՒԹ

22:16, Thursday, 21 January, 2016
ԳԱՌՆՈՒ ԳՅՈՒՂԱՊԵՏԸ` ՔԱՂՑՐԱՇԵՆԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ. «ԱԶԱՏ ԳԵՏԸ ՉԻ ՑԱՄԱՔԵԼՈՒ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
     Հունվարի 22-ին հերթական քննարկումն է լինելու «Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգ» ծրագրի վերաբերյալ: Քննարկման ժամանակ պատկան մարմիններն Արարատի գյուղացիներին մանրամասն ներկայացվելու է ծրագիրը, ինչպես նաեւ անդրադարձ է արվելու այն մտահոգություններին, որոնք հնչել են գառնեցիների կողմից:

Հիշեցնենք` Գառնի համայնքի ավագանին այս տարվա ապրիլի 9-ին ընդունել էր մի որոշում, որով «համաձայնություն է տվել` Գառնի-Քաղցրաշեն ջրագիծը Գառնի համայնքի վարչական տարածքով «Գալակտիկա» ՓԲԸ-ից մինչեւ Արարատի մարզի Լանջազատ համայնք անցկացնելուն»: Գառնեցիները, սակայն, մտավախություն ունեն, որ Գառնի-Քաղցրաշեն ծրագրի պատճառով Ազատ գետը կցամաքի, իրենց այգիներն էլ կչորանան: «Առանց այդ էլ ջուրը քիչ է, մեզ անգամ չի բավականացնում», - մտահոգվում են բնակիչները:

Ծրագիրն իրականացվում է Համաշխարհային բանկի ֆինասնավորմամբ: Ծրագրի կյանքի կոչվելու դեպքում Գառնու կիրճում գտնվող Ազատ գետում նախատեսվում է տեղադրել ջրընդունիիչ խողովակաշար, որը 980 լ/վրկ քանակությամբ ջուր պետք է հասցնի Արարատի մարզի 12 համայնք:

Խնդրի մասին «Իրավունք» -ը զրուցեց Գառնու գյուղապետ Աշոտ Վարդանյանի հետ: Վերջինս ասաց, որ ինքը վաղն անպայման կմասնակցի քննարկմանը: «Ազատ գետը ցածր է մոտ 200 մետր: Ջընդունիչ խողովակաշարով գետի ջրի 2/3-րդ մասը ձկնուղիով է դուրս գալու: Այս ծրագրի շնորհիվ լուծվում է 12 համայնքի ջրի հարց, որոնք ծախսում են կես միլիարդ դրամի էլեկտրաէներգիա` ջուր ունենալու համար: Ես անձամբ գիտեմ` ինչ է նշանակում էլեկտրաշարժիչով ոռոգում կատարելը», - ասաց գյուղապետը:


    

Մանրամասները` այստեղ:

Source: iravunk.com
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
5330 | 0 | 0
Facebook