Loading...

Articles

ԵՊՀ դիմորդների թիվն այս տարի կրճատվել է

Nan Zeynalyan
15:02, Thursday, 01 September, 2016
ԵՊՀ դիմորդների թիվն այս տարի կրճատվել է
     2015-2016 ուստարվա համեմատ Մայր բուհ ընդունվածների թիվն այս տարի կրճատվել է 72-ով: Նախորդ տարվա` 3060 դիմորդի դիմաց այս տարի ընդունվել է 2988 դիմորդ, որից 426-ը՝ անվճար, իսկ 2562-ը՝ վճարովի հիմունքներով:
     ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ընդհանուր թվի կրճատման մեջ վտանգ չի տեսնում և հավելեց, որ այս տարի հատուկ հետաքրքրություն եղել է ֆիզիկամաթեմատիկական մասնագիտութունների հանդեպ և հումանիտար ֆակուլտետներում դիմորդների թվի լուրջ պակաս կա: «Սոցիոլոգիա» մասնագիտությամբ ընդունվել է ընդամենը 6 մարդ, իսկ Պատմության ֆակուլտետում բոլոր մասնագիտություններով թափուր տեղեր են մնացել: Գրեթե նույն պատկերն է նաև Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետում:
     Զրույցի վերջում ԵՊՀ պրոռեկտորը հավելեց, որ յուրաքանչյուր մասնագիտության համար ֆակուլտետների դեկանների մասնակցությամբ առանձին վերլուծություն է իրականացվել, ինչն էլ կօգնի ճիշտ ու արդյունավետ իրականացնել հաջորդ ուստարվա ընդունելությունը:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3895 | 0 | 0
Facebook