Loading...

Articles

2016-2017 ուստարում "Ազգային երգ ու պար" առարկայի դասավանդումը կիրականացվի 113 հանրակրթական դպրոցներում

Nan Zeynalyan
16:54, Monday, 29 August, 2016
2016-2017 ուստարում "Ազգային երգ ու պար" առարկայի դասավանդումը կիրականացվի 113 հանրակրթական դպրոցներում

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի հրամանով հաստատվել է հանրակրթական հիմնական դպրոցի 7-րդ դասարանի «Ազգային երգ ու պար» առարկայի փորձնական ծրագիրը:

Ըստ այդմ՝ ծրագիրն իրականացնող դպրոցներում «Ազգային երգ ու պար» առարկային հատկացվելու է շաբաթական 1, 5 դասաժամ՝ տարեկան 51 դասաժամ, որը դպրոցը կարող է տրամադրել դպրոցական բաղադրիչի կամ «Ֆիզկուլտուրա» առարկային հատկացված դասաժամերից: Առարկայի փորձնական ծրագրի հեղինակը «Կարին» ազգագրական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար, պարուսույց Գագիկ Գինոսյանն է: Ծրագիրը ՀՀ ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտի կողմից ստացել է դրական եզրակացություն:

Նշեմ, որ «Ազգային երգ ու պար» առարկան ՀՀ հանրակրթական դպրոցներում ներդրվել է 2014-2015 ուսումնական տարվանից սկսած: Առարկայի ուսուցումն իրականացվում է 5-7-րդ դասարաններում: Այս տարի "Ազգային երգ ու պար" առարկայի դասավանդումը կիրականացվի 113 հանրակրթական դպրոցներում:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
9185 | 0 | 0
Facebook