Loading...

Articles

Սուրենավանցին վերստին խմելու ջրի խնդիր ունի

Nan Zeynalyan
12:49, Thursday, 25 August, 2016
Սուրենավանցին վերստին խմելու ջրի խնդիր ունի

Սուրենավան համայնքը գտնվում է Արարատի մարզում և մարզի բազմահոգս ու բազմախնդիր համայնքներից մեկն է: Տարիներ շարունակ այստեղ գլխավոր խնդիրը եղել ու մնում է խմելու ջուրը, որի պակասն առավել քան զգացվում է ամռան օրերին: Համայնքում ջրի բաշխման գրաֆիկ ընդհանրապես գոյություն չունի, իսկ առանձին թաղամասեր ջուր ունենում են 7-10 օրը մեկ: Բոլորիս պարզ է՝ ինչ հիվանդություններ կարող են զարգանալ այս պարագայում և ինչի կարող է հանգեցնել այս գերխնդիրը: Համայնքի բնակիչները մոլորված վիճակում են, քանի որ բազմիցս պատկան մարմինների ուշադրությունը հրավիրվել է այս խնդրին, բայց ապարդյուն: Գերակա հարցը եղել և մնում է՝ ո՞վ պետք է լուծի այս խնդիրը և որքա՞ն է տևելու այս բարձիթողի վիճակը:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4195 | 0 | 0
Facebook