Loading...

Articles

Կառուցվում է կանանց համար առաջին քաղաքը

20:47, Friday, 22 February, 2013
Կառուցվում է կանանց համար առաջին քաղաքը

Մեր մոլորակի վրա առաջին քաղաքն է կառուցվում, որի տարածքում կարող են բնակվել ու աշխատել բացառապես գեղեցիկ սեռի ներկայացուցիչները: Գաղափարը շատ նույնահունչ է կանանց մասնագիտական հնարավորությունների զարգացման հետ:

Այս որոշման հեղինակները Սաուդյան Արաբիայի իշխանություններն են, որի տարածքում բնակվող կանայք խիստ կրոնական կանոններով թելադրված սահմանափակ իրավունքներից են օգտվում:

Նոր քաղաքի կառուցումը նախատեսվում է հաջորդ տարի: Կանայք, որոնց կրոնն արգելում է շփում ունենալ հակառակ սեռի ոչ բարեկամ ներկայացուցիչների հետ, կարող են իրականացնել մասնագիտական զարգացման հետ կապված երազանքները` շփվելով բացառապես նույն սեռի ներկայացուցիչների հետ: Իշխանությունները պլանավորում են ստեղծել 5 հազար աշխատատեղ, ուր կանայք կարող են արդյունաբերության տեքստիլ, դեղագործական ու սննդի բնագավառներում գործունեություն ծավալել և ինքնահասատատվել:
     Աղբյուրը` ankakh.com

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
4034 | 0 | 0
Facebook