Loading...

Articles

Հրաժեշտ նախակրթարանին

Nan Zeynalyan
14:20, Tuesday, 09 August, 2016
Հրաժեշտ նախակրթարանին

Օգոստոսի 8-ին Գորիսի ՊԴԹ դահլիճն առավել ջերմ ու լեփ-լեցուն էր: Հարազատ նախակրթարանի լուսավոր սենյակներից բեմ էին բարձրացել թիվ 2 ՆՈւՀ-ի սաները: Միջոցառմանը, որը կրում էր «Մենք քո ապագան ենք, Հայաստա՛ն» խորագիրը և որը նվիրված էր անկախության 25-ամյակին, ներկա էին Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցը, բարձրաստիճան հյուրեր, տնօրեններ, ուսուցիչներ ու ծնողներ: Մեկը մյուսին հաջորդող հայրենասիրական երգերն ու ռազմաշունչ պարերը հանդիսատեսին տոգորել էին անսահման հպարտությամբ ու վեհությամբ: Միջոցառման վերջում ամփոփիչ խոսքով հանդես եկավ նախակրթարանի տնօրեն Ժասմենա Խաչատրյանը՝ շնորհակալություն հայտնելով իր աջակիցներին, նախակրթարանի աշխատակիցներին՝ բարեխիղճ ու անմնացորդ նվիրումի համար:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
5030 | 0 | 0
Facebook