Loading...
Logo

Subscribe to the news feed

Articles

Սոնա Ռուբենյանը` շոու բիզնես մուտք գործելու, դժվարությունների ու ապագա պլանների մասին

Blogarmenia
Author:
Blogarmenia
16:16, Monday, 08 August, 2016
Սոնա Ռուբենյանը` շոու բիզնես մուտք գործելու, դժվարությունների ու ապագա պլանների մասին

Asekose.am-ն այսօր զրուցել է երգչուհի Սոնա Ռուբենյանի հետ, ով զրույցում պատմել է երգարվեստ մուտք գործելու, ստեղծագործական գործունեության, դժվարությունների ու անձնական կյանքի մասին:

Սոնա, Դուք այն երգչուհիներից եք, ում մուտքը հայկական շոու բիզնես եղավ մի քանի տարի առաջ, սակայն դա չծանգարեց Ձեզ հանդիսատեսի սերն ուհամակրանքը վայելել կարճ ժամանակահատվածում: Ո՞րն է Ձեր հաջողության գրավականը:

Ես շատ եմ սիրում երգել, երգելիս հոգիս ծաղկում է, իսկ հանդիսատեսի աչքից ոչինչ չի վրիպում: Երևի հենց սա էլ իմ գրավականն է:

Ձեր համագործակցությունը շուու բիզնեսի այլ ներկայացուցիչների հետ ևս եղավշատ ակտիվ: Դուետներով հանդես եկաք Մհերի, Արսեն Գրիգորյանի, ՎահագՌաշի հետ: Հետաքրքիր է` համագործակցության առաջարկը սովորաբար ո՞ւմկողմից է լինում, և արդյո՞ք նախընտրում եք ավելի շատ ներկայանալդուետներով:

Մհերի հետ երգեցինք մրցույթի շրջանակներում, իսկ արդեն մյուս զուգերգերի առաջարկն իմ շատ սիրելի երգիչ-երգահաններից եմ ստացել և մեծ սիրով համաձայնել: Ի դեպ, շուտով ևս մեկ զուգերգ կներկայացնեմ Վահագնի հետ, հին հայկական երգ է, որն Անահիտ Բախշյանն իր մայրիկից է լսել և մեզ փոխանցել, ինչի համար շատ շնորհակալ ենք նրան: Արդեն աշխատանքներն ընթանում են, շուտով հանդիսատեսը կկարողանա լսել երգը:

Ո՞ր համագործակցությունը կարող եք համարել լավագույնը, և կա՞ն մարդիկ, որոնց հետ ավելի շատ եք նախընտրում աշխատել:

Հիմնականում երգերիս մեղեդին ես եմ գրում, իսկ խոսքերը մայրս` Արմինե Սարգսյանը: Ի միջի այլոց, հիմա ստեղծագործական փուլում է մի երգ, որի խոսքերը մայրս գրեց Արցախից վերադառնալիս ու Արցախով տպավորված: Դա մոտ 3 տարի առաջ էր, երբ եկանք Երևան, վերցրի խոսքերը, նստեցի դաշնամուրի մոտ, խոսքերին նայելիս մեղեդին եկավ վայրկյանական և երգեցի երգը, այս երգը շուտով նույնպես կլսենք: Համագործակցում եմ նաև իմ շատ սիրելի ու տաղանդավոր Ավետ Բարսեղյանի հետ, կարող եմ վերջին աշխատանքներից նշել «Մայրիկ» երգը։ Ավետն այնպես է գրել ու նկարագրել հայ մոր հավաքական կերպարը, որ յուրաքանչյուր ոք լսելիս միանգամից հենց իր մորն է վերագրում խոսքերը:

Շոու բիզնեսում ինչպիսի՞ դժվարություններ եք հանդիպել Ձեր ճանապարհին և ինչպե՞ս եք կարողացել դրանք հաղթահարել:

Շատ են դժվարությունները, ավելի լավ է՝ չխոսեմ այդ բազմաթիվ դժվարությունների մասին: Բայց մի բան կասեմ, ես այստեղ եմ հայտնվել մի պարզ պատճառով` ես սիրում եմ երգել ու այդ միտքն է ինձ ուժ տալիս, որ մնամ ու շարունակեմ ստեղծագործել:

Այս պահին ի՞նչ ստեղծագործական գործունեություն եք ծավալում, ի՞նչ կարող ենսպասել երկրպագուները Ձեզնից:

Արդեն նշեցի 2 երգ, որոնք շուտով կներկայացնեմ հանդիսատեսի դատին: Հուլիսի 4- ին ունենալու ենք «Քեզ հետ ենք, հայ Զինվոր» խորագրով 2-րդ բարեգործական համերգը, ինչը, կարծում եմ՝ այսօր առաջնայինն է։ Մի քանի նախագծեր էլ կան, որոնց փակագծերը դեռ չեմ կարող բացել, բայց շուտով դա էլ կներկայացնեմ:

Սոնա, չեմ կարող չանդրադառնալ նաև Ձեր անձնական կյանքին: Տևականժամանակ հանդիպելուց հետո նախորդ տարվա վերջին դուք նշանադրվեցիք, իսկ ահա այս տարի հաստատեցիք լուրն այն մասին, որ հետ եք վերադարձրելՁեր նշանադրության մատանին: Որքան էլ որ հանգամանքները դրան էին դրդում, դժվար չէ՞ր Ձեզ համար նման քայլի գնալը, և այսօր ինչպիսի՞հարաբերություններ ունեք Ձեր նախկին սիրելիի հետ:

Ներողություն, բայց անձնականս այն թեման է, որի մասին ես չեմ ցանկանում խոսել:

Կարծես ամառը կամաց-կամաց զգացնել է տալիս իր ներկայությունը: Պատրաստվո՞ւմ եք որևէ տեղ անցկացնել Ձեր հանգիստը և ո՞ւմ հետ:

Հանգիստս անցկացնելու եմ ընտանիքիս հետ: Այս տարի ևս որոշել ենք մեր հանգիստը վայելել Արցախում։


    

Ա.Հարությունյան

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
6396 | 0 | 0
Facebook