Loading...

Articles

Տեղի ունեցավ «Հուշերի լաբորատորիա» ծրագրի ամփոփումն ու «Ես ծնվեցի» ֆիլմի դիտումը

19:23, Sunday, 24 July, 2016
Տեղի ունեցավ «Հուշերի լաբորատորիա» ծրագրի ամփոփումն ու «Ես ծնվեցի» ֆիլմի դիտումը

Ս.թ. հուլիսի 22-ին Երիտասարդ պատմագետների ասոցիացիա ՀԿ-ն համագործակցությամբ Մեծահասակների կրթություն և ուսումնառություն ողջ կյանքի ընթացքում ՀԿ-ի հետ iremember («հիշում եմ») ծրագրի շրջանակներում իրականացրեց «Հուշերի լաբորատորիա» ծրագրի ամփոփումը:
     Ծրագիրը իրականացվեց պատմության, հումանիտար թևի ուսուցիչների և ուսանողների համար:

Ծրագիրը միտված էր ապահովել սերունդների երկխոսությունն ու դպրոցներում պատմության այլընտրանքային և ոչ ֆորմալ ուսուցման զարգացմանը:

Որպես վերջնարդյունք դասընթացի մասնակիցները իրենց սովորած մեթոդաբանության ու գործիքները կիրառելով նկարահանել էին «Ես ծնվեցի» ֆիլմը: Դասընթացի մասնակիցները պարգևատրվեցին մասնակցության վկայականներով: Հանդիպումը ամփոփվեց կարծիքների փոխանակմամբ և քննարկմամբ:

Շնորհակալություն ծրագրի կազմակերպիչներին և մասնակիցներին:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3418 | 0 | 0
Facebook