Loading...

Articles

Ամոթ էր վերջի վերջո

Lui :)
Author:
Lui :)
01:35, Wednesday, 20 February, 2013
Ամոթ էր վերջի վերջո
     Փետրվարի տասնըութին, նախագահական ընտրություններից հետո, հաշվարկների ժամանակ, գիշերը, հաղթել է անարդարությունը: Տեսնելով Րաֆֆի Հովհաննիսյանի հավաքած ձայների ցուցանիշները, դիտմամբ անջատել են լույսերը, և համակարգիչները նույնպես անջատվել են: Սույն թվականի փետրվարի տասնըութին, դատարկ քվեաթերթիկների վրա, Սերժի վստահված անձինք, նրա կողմնակիցները, ոչ օրինական, քվեարկել են Սերժ Սարգսյանի անունի դիմաց: Եվ փաստը մնում է փաստ, որ անարդարությունը արդարությանը չի զիջում: Կաշառվել են նաև ընտրության վայրում գտնվող աշխատակիցները: Ոմանք նաև մերժել են այդ: ԱՊՀ դիտորդներն էլ դա չնկատելով, կամ «չնկատելու տալով» , ելույթ են ունենում, իբրև ընտրությունները անցել են շատ լավ, առանց խախտումների, և իբր շատ երկրներում են մասնակցել ընտրությունների, և այսպիսի արդար ընտրություն դեռ չեն տեսել: Կամ միամիտ են, կամ իրենց են այդպես միամիտի տեղ դնում: Արդեն քանի տարի է այս խնդրի առաջ ենք կանգնած: Ժողովրդի ձայները կորում են: Եվ ինչու: Մի անարդարության պատճառով: Եվ մի բան ել ասում են արդար էր:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
5600 | 3 | 0
Facebook