Loading...

Articles

ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄՈԴԵԼԸ՝ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ. ԻՆՉՊԵՍ ՈՉԽԱՐ ԵՂԵԼ ԷԻՆ, ԱՅԴՊԵՍ ԷԼ ՄՆԱՑԵԼ ԵՆ

12:51, Monday, 13 June, 2016
ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄՈԴԵԼԸ՝ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ. ԻՆՉՊԵՍ ՈՉԽԱՐ ԵՂԵԼ ԷԻՆ, ԱՅԴՊԵՍ ԷԼ ՄՆԱՑԵԼ ԵՆ

«Աստված իմ, չհասցրեցի ոտք դնել Բաքվի հողի վրա, բայց արդեն հասցրեցի զգալ «մեր ժողովրդի» ամբողջ հմայքը»: Oxu.Az-ի փոխանցմամբ, այս մասին Facebook-ի իր էջում գրել է ադրբեջանցի մոդել Քրիստինա Զամիրը Դուբայից վերադառնալուց անմիջապես հետո, որտեղ մասնակցել է «Միսս ԽՍՀՄ» մրցույթին:

Մոդելը գրել է, որ «մեր երկիրը տարեցտարի եվրոպական է դառնում, բայց ոմանք ինչպես ոչխար եղել էին, այնպես էլ մնացել են...»:

«Չնայած «ա լա Շանելին» եւ «Ադիդաս մարզակոշիկներին»: Եվ դեմքին տոննայով կոսմետիկային... Կարծես ոչ թե օդանավում են, այլ շուկայում, բղավում են մորթվողի պես... Վերադառնալու ցանկությունս անհետացավ...», - գրել է ադրբեջանցի մոդելը:

Source: FBH.am
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
2
Dislike
0
3663 | 0 | 0
Facebook