Loading...

Articles

Հարգելի պրն. Ղազարյան, խնդրում եմ թույլ չտա՛լ որևէ մեկին խախտել հեղինակային իրավունքներս ...

12:50, Saturday, 11 June, 2016
Հարգելի պրն. Ղազարյան, խնդրում եմ թույլ չտա՛լ որևէ մեկին խախտել հեղինակային իրավունքներս ...
     ՀՀ Սպորտի և Երիտասարդության Հարցերի նախարար` հարգելի պրն. Գաբրիել Ղազարյան, մեծագույն հարգանք տածելով Ձեր անձի հանդեպ` դիմում եմ Ձեզ խնդրանք - առաջարկով.
    
     Խնդրում եմ ծանոթանալ Ձեզ տրամադրվող այն ԳԱՂԱՓԱՐ - ԾՐԱԳՐԻՍ հետ, որը հղացել էր 10. 02. 2015 թ., որն էլ այդ ընթացքում` նեղ շրջանակներում ենթարկվել էր որոշակի քննարկման, այսինքն` կան մարդիկ, ովքեր նախապես տեղյակ են եղել գաղափար - ծրագրիս մասին.
    
     Գաղափար - Ծրագրիս բուն նպատակն է` Հայազգի Մարզիկների շահերի ու իրավունքների պաշտպանությունը ՀՀ -ում և ՀՀ սահմաններից դուրս, իսկ ավելի մանրամասն` Ձեզ ուղարկված ֆայլում.
    
     Ձեզ տեղեկացնելու և այն անձամբ ներկայացնելու այլևս այլ տարբերակներ չունենալու պատճառով` Ձեզ եմ փոխանցում ՖԲ-ի միջոցով.
     Խնդրում եմ թույլ չտա՛լ որևէ մեկին խախտել հեղինակային իրավունքներս` հանդեպ այն գաղափարիս, որին կարող եք ծանոթանալ` ներբեռնելով համապատասխան ֆայլը.
    
     Կան մարդիկ, ովքեր շահադիտական նկատառումներով չարաշահելով իմ ազնվությունն ու վստահությունը` գուցե արդեն փորձել են, կամ կփորձեն այն ներկայացնել սեփական անունից.
    
     Ուստի, հույսս դնելով Ձեր ազնվության վրա` վստահություն և հարգանք տածելով Ձեր անձի հանդեպ, խնդրում, ինչպես նաև պահանջում եմ ԹՈՒՅԼ ՉՏԱԼ ՈՐԵՎԷ ՄԵԿԻՆ ԽԱԽԱՏԵԼ ՀԵՂԻՆԱԿային ԻՐԱՎՈՒՆՔ-ներս` անկախ այն փաստից, թե տվյալ անձը նախարարության աշխատակից հանդիսանում է, թե ոչ.
    
     Հարգարժան պրն. նախարար`
    
Ձեր իսկ համաձայնությամբ, պատրաստ եմ անձամբ ներկայանալ և ներկայացնել մանրամասներ ԳԱՂԱՓԱՐԻՍ շուրջ, ինչպես նաև պատրաստ եմ որպես անհատ, իսկ առաջիկայում որպես ՀԿ` համագործակցել Ձեզ հետ, առաջ քաշելով բազմաթիվ շահավետ, արդյունավետ ու հեռանկարային` հեղինակային գաղափարներ.
    
     Լիահույս եմ, որ ԽՆԴՐԱՆՔ - ԱՌԱՋԱՐԿՍ Ձեր կողմից չի մերժվի և համագործակցության արդյունքում իմ կողմից առաջ քաշվող մի շարք ՆՈՐ ԳԱՂԱՓԱՐ-ները ՀԻՄՔ կհանդիսանան արդյունավետ աշխատանքի.
    
     Հարգանքով` Արուսյակ (Արսի) Մանուկյան
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4518 | 0 | 0
Facebook