Loading...

Articles

Ես ոչ մի պրովոկացիայի չեմ տրվելու, իսկ իմ որոշումը մանրակրկիտ հաշվարկված է

21:51, Tuesday, 06 February, 2024
Ես ոչ մի պրովոկացիայի չեմ տրվելու, իսկ իմ որոշումը մանրակրկիտ հաշվարկված է

Հարգելի հայրենակիցներ 07.02.2024 թվականին կայանալիք ավագանու նիստի վերաբերյալ իմ որոշումն անփոփոխ է.
     Հանրային Ձայն խմբակցության ավագանին ներկա չի գտնվի այդ նիստին։
     Այն ավագանիները, ովքեր այնուամենայնիվ գնալու որոշում կկայացնեն՝ կպախարակվեն ոչ միայն իմ, այլ նաև հանրության կողմից


     Սիրելի Երեւանցիներ, շուշջ 23.000 մեզ վստահողներ:
     Ես՝ Վարդան Ղուկասյանս, ուզում եմ տեղեկացնել իմ հետեւյալ ՔԱՂԱՔԱԿԱՆ որոշման մասին: Հավատացեք, որ ամեն ջանք գործադրել եմ Երեւանցիների հոգսերը հնարավորինս թեթեւացնելու համար:
     Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, փետրվարի 7-ին ՔՊ գումարած արտահերթ նիստի օրակարգը, եկել եմ մի անխուսափելի որոշման: Այժմ ԵՐԵՒԱՆՈՒՄ արտաահերթ խնդիր եմ համարում Ավինյանին եւ իր ՔՊ թիմին: Ուստի, իմ որոշմամբ Հանրային Ձայն ֆրակցիան այլեւս չի մասնակցելու ոչ մի ավագանու նիստի: Երեւանում պետք է անցկացվի ԱՎԱԳԱՆՈՒ նոր ընտրություններ: Որոշումս քաղաքական է, ունի բազմաքայլ հաշվարկ եւ անփոփոխ է: Եթե մյուս ընդիմադիր ուժերը նույնպես որոշեն չներկայանալ ավագանու նիստերին, ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐն անխուսափելի կլինեն:
    
     Ես ոչ մի պրովոկացիայի չեմ տրվելու, իսկ իմ որոշումը մանրակրկիտ հաշվարկված է: Երեւանում շուտով լինելու է ավագանու նոր ընտրություններ.
    
     Հարգանքներով՝ Վարդան Ղուկասյան

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
837 | 0 | 0
Facebook