Երիտասարդները դժգոհում են:
Նամակ Կրթության Գիտության Նախարարությանը:
Երիտասարդները բողոքում են շտեմարաններից: Այս տարի Կրթության Գիտության Նախարարությունը որոշում ընդունեց հրատարակել շտեմարաններ բոլոր առարկաներից ընդունելության քննությունների համար: Մեկ ամիս առաջ լույս տեսած հայոց լեզվի նոր թարմեցված շտեմարաններում երիտասարդների կարծիքով ոչ մի փոփոխություն էլ տեղի չի ունեցել, ընդհակառակը հարցերն ավելի են բարդացել իսկ սխալները գերակշռում են:
Տասներկուերորդ դասարանի աշակերտուհի Արմինե Մկրտչյանի կարծիքով շտեմարաններում զետեղված բառերը անհեթեթություններ են, որոնք դժվար է ընկալելն ու մտապահելը: Արմինեն և իր ընկերները խոստովանում են, որ մասնագիտական առարկաներին ավելի քիչ ժամանակ են տրամադրում, քան հայոց լեզվին:
Խոսելով ուսուցիչների հետ նրանք խոստովանում էին, որ շտեմարանների սխալ շարադրանքը դիմորդների մոտ բթացման ընթացք է առաջացնում:
Արդյոք նոր շտեմարաններ հրատարակելը բիզնեսի միջոց է?
Երիտասարդները կարծում են, որ շտեմարանները պետք է վերանայել, և հինգ հատորի փոխարեն դարձնել այնքան որքան մյուս առարկաների շտեմարաններն են: