Loading...

Articles

Գոռ, Էլենը քո մայրն է, ոչ թէ քույրը

00:39, Friday, 27 July, 2012
Գոռ, Էլենը քո մայրն է, ոչ թէ քույրը
     Հոդվածիս վերնագիրը կարդալուն պես ցանկացած հայ կհիշի կամ <Գրանդ Քենդի> ընկերության հանրահայտ գովազդը, կամ էլ որևէ բրազիլական հեռուստասերիալ: Սակայն այս վերնագիրը ըստ իս բավականաչափ ընդհանրացնում է մեր հայրենական արտադրության <չափազանց սիրված> հեռուստասերիալների բովանդակությունը: Խոսքս մասնավորապես <Դժվար ապրուստ> հեռուստասերիալի մասին է: Առաջ անընդմեջ մեղադրում էի հեռուստասերիալի հեղինակին, զարմանում նրա թերզարգացած երևակայության վրա, սակայն այսօր, տեսնելով վերը տեղադրածս նկարը, սկսում եմ մեր երկրի երիտասարդության գլխուղեղի կառուցվածքի վրա կասկածել: Սա բոլորովին չի նշանակում, որ համակրում եմ սերիալի սցենարիստի ժամկետն անց մտքերը, սակայն մի բան հստակ կարող եմ պնդել. եթե մեր զարգացող երկրի զարգացող երիտասարդությունը պահանջում և խրախուսում Է նման դեգրադացումները, ապա սցենարիստին կարելի է համարել իր գործի վարպետը:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
2
Dislike
0
5238 | 4 | 0
Facebook