Loading...

Articles

ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԴԱՇՏ

11:43, Thursday, 28 April, 2016
ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԴԱՇՏ
     2016թ. ապրիլի 24-ին Ջանֆիդայի Է. Դաշտոյանի անվան միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ միջոցառում «Հիշողության դաշտ» խորագրով, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին:
     Միջոցառումն սկսվեց շատ հետաքրքիր պատկերով՝ տատի և թոռան երկխոսությամբ, որը շարունակվեց ողջ միջոցառման ընթացքում: Մեր պատմության այս արյունոտ էջը ներկայացվեց գեղեցիկ բեմադրությունների, առ Աստված ուղղված աղոթքների, «Հրեշտակների պարի» , ոգեշնչող երգ ու պարերի և հուզիչ ասմունքի միջոցով: Այս միջոցառման ընթացքում դահլիճում ցավի ու հիշողության կողքին մի անթաքույց հպարտություն ու հուզմունք կար և լուսավոր հավատ մեր պայծառ ապագայի նկատմամբ:
     Իսկ տատի և թոռնիկի զրույցն ավարտվեց սրտահույզ այս տողերով. «Լսու՞մ եք, մարդի՛կ, ես պիտի էրթամ, պիտի էրթամ, պիտի էրթամ մըր էրգիր»: Եվ թոռնիկը խոստացավ տատին, որ հայոց կենաց ծառը խորհրդանշող խնձորի սերմերը էրգրում կտնկի:
     Միջոցառումը կազմակերպել էին 10-րդ դասարանի դասղեկ Մ. Մովսիսյանը և հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Է. Սողոմոնյանը:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4855 | 0 | 0
Facebook