Ապրիլի 25-ին, ժամը 21.51-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Հալաբյան փողոցի թիվ 11 շենքի մոտ ավտոբուսում տեղի է ունեցել պայթյուն. կան տուժածներ, անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը, փրկարարական ջոկատը եւ երկու մարտական հաշվարկ:
Դեպքի վայրում են գտնվում ԱԻ նախարար Ա. Երիցյանը, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։
Ըստ նախնական տվյալների՝ կան 8 տուժած և 2 զոհ:
Վիրավորներին տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն։
Մեր տեղեկություններով, պայթյունը որոտացել է թիվ 63 երթուղու ավտոբուսում։
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: