Loading...

Articles

Ջահերով երթ և մոմավառություն

15:58, Monday, 25 April, 2016
Ջահերով երթ և մոմավառություն
     2016թ. ապրիլի 23-ին Ջանֆիդայի Է. Դաշտոյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրինությունը, աշակերտները, ուսուցիչները և ծնողական խորհուրդը կացմակերպել էին ջահերով երթ դպրոցից դեպի Ջանֆիդա համայնքում գտնվող Սբ. Կարապետ եկեղեցու դիմաց տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար: Խաչքարի մոտ կատարվեց մոմավառություն՝ ի հիշատակ Հայոց մեծ եղեռնի զոհերի և 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ նահատակված զինվորների: Ջահերով երթին մասնակցում էին նաև բարերար Արթուր Կարապետյանի ընտանիքի անդամները, համայնքի ղեկավար Ռ. Եղիազարյանը, դպրոցի տնօրեն Հ. Սրեյանը, համայնքի Սուրբ Կարապետ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արիս քահանա Խաչատրյանը:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4740 | 0 | 0
Facebook