ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ապրիլի 12-ի որոշմամբ աշխատանքից ազատվել է նրա ավագ օգնական Հայկ Մարտիրոսյանը: Մասնավորապես, 282-Ա որոշման մեջ նշվում է. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Հայկ Մարտիրոսյանին ազատել Հայաստանի Հանրապետության վարչապետի ավագ օգնականի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն» ։ Հետաքրքիր է, որ նա այս պաշտոնում նշանակվել էր մեկ ամիս առաջ: Հայկ Մարտիրոսյանը քաղաքագիտության դոկտոր է, Սորբոնի համալսարանի պատմական գիտությունների թեկնածու:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝
http://iravaban.net/