Ապրիլի 14-ին, 18: 00, «Ակտիվ երիտասարդ քաղաքացիների նախաձեռնություն» ՀԿ-ի «Խոսենք ֆիլմից» կինոսերների ակումբում կցուցադրվի Արցախյան ազատամարտի մասին պատմող «Թևանիկ» ֆիլմը:
Որտեղ՝ Քաղաքապետարանի 2-րդ մասնաշենքում, Բյուզանդի 1/3, 5-րդ հարկ, 518 սենյակ
Ժանր՝ Դրամա
Ռեժիսոր՝ Ջիվան Ավետիսյան
Պրոդյուսերներ՝ Մասիս Բաղդասարյան, Գևորգ Գևորգյան, Կեստուտիս Դրազդաուսկաս
Սցենարի հեղինակներ՝ Առնոլդ Աղաբաբով, Կարինե Խոդիկյան
Դերերում` Հենրիկ Շահբազյան, Մերի Մովսեսյան, Հովհաննես Խոդերյան, Սոս Ջանիբեկյան, Արթուր Մանուկյան, Մարինե Գաբրիելյան, Բաբկեն Չոբանյան, Սերգեյ Մագալյան, Սաթիկ Հախնազարյան, Նարեկ Ներսիսյան
Օպերատոր՝ Նարեկ Մարտիրոսյան
Հայ-լիտվական համատեղ արտադրություն
Մրցանակներ՝ «Ոսկե Ծիրան» 11-րդ միջազգային կինոփառատոն- «Լավագույն խաղարկային ֆիլմ» (Հայկական համայնապատկեր)
Չինաստանի «First Silk Road International Film Festival» - «Հանդիսատեսի համակրանք»
Լոս Անջելեսի «Arpa International Film Festival» - «Լավագույն սցենար»
Հռոմի «Overlook CinemAvvenire» միջազգային կինոփառատոն- «Լավագույն ինքնատիպ աշխատանք»
ԱՄՆ-ում կայացած «2-nd Annual World Entertainment Awards» - «Լավագույն հայկական ֆիլմ»
«Հայկյան» մրցանակաբաշխություն – «Ռեժիսորի հատուկ մրցանակ»
Romania Internatioanl Film Festival Ro-IFF 2015- «Լավագույն ֆիլմ»
Ֆիլմը բաղկացած է երեք մասից: Առաջինում ներկայացված է ներդաշնակ ընտանիք, որ ստիպված է բաժանվել ստեղծված իրավիճակում: Մանուկ Արամը դառնում է քանդվող ընտանիքի ողբերգության կրողը: Նրա մանկությունը մեկ օրում ավարտվում է, և պատճառը մեկն է... Երկրորդ մասում Աստղիկի կերպարի միջոցով ֆիլմ է ներթափանցում կանացի երանգը: Մեկ քայլ, մեկ օրում՝ խաղաղությունից պատերազմ, որի ընթացքում Աստղիկը կորցնում է հարազատներին, իր սերն ու իդեալը: Ֆիլմի երրորդ հատվածը նվիրված է 14-ամյա Թևանիկին, որը մասնակից է դառնում պատերազմական գործողություններին: Պատերազմի ժամանակ գեղեցիկի վրա ձեռք բարձրացնելու նրա անկարողության հետևանքով վայրկյանները որոշիչ են դառնում:
Մասնակցելու համար գրանցվե՛ք հետևյալ հղմամբ՝
https://www.facebook.com/events/1538390646457014/
ՁԵԶ ՀԵՏ ՊԱՐՏԱԴԻՐ ՈՒՆԵՑԵՔ ԱՆՁՆԱԳԻՐ: Հարցերի դեպքում գրեք կամ զանգահարեք 055 985 990, 011 514 730 հեռախոսահամարներով: