Մարտի 31-ին՝ 17: 30, «Ակտիվ երիտասարդ քաղաքացիների նախաձեռնություն» ՀԿ-ի «Խոսենք ֆիլմից» կինոսերների ակումբում կցուցադրվի «Երկրի աղը» ֆիլմը:
Որտեղ՝ քաղաքապետարանի 2-րդ մասնաշենքում, Բյուզանդի 1/3, 5-րդ հարկ, 518 սենյակ
Ժանր՝ վավերագրական, պատմական, կենսագրական
Դերերում` Սեբաստիան Սալգադո, Վիմ Վենդերս, Ջուլիանո Ռիբեյրո Սալգադո
Ռեժիսոր՝ Ջուլիանո Ռիբեյրո Սալգադո, Վիմ Վենդերս
Մրցանակներ՝ Օսկարի 87-րդ մրցանակաբաշխություն «Լավագույն վավերագրական լիամետրաժ ֆիլմ», Կաննի միջազգային փառատոն՝ «Հատուկ հայացք», «Էկումենիկ ժյուրիի մրցանակ», Եվրոպական կինոակադեմա 2015թ.՝ «Հանդիսատեսի համակրանք» և այլ...
Արտադրող երկիր՝ Ֆրանսիա, Բրազիլիա, Իտալիա
Մասնակցելու համար գրանցվե՛ք՝ հետևյալ հղմամբ՝
https://www.facebook.com/events/256986531303739/
ՁԵԶ ՀԵՏ ՊԱՐՏԱԴԻՐ ՈՒՆԵՑԵՔ ԱՆՁՆԱԳԻՐ:
Հարցերի դեպքում գրե՛ք կամ զանգահարեք 055 985 990, 011 514 730 հեռախոսահամարներով:
Ֆիլմի մասին.
Սեբաստիան Սալգադոն ժամանակակից հանճարեղ լուսանկարիչ է: Ոչ մի իրադարձություն նրա օբյեկտիվից դուրս չի մնում: Նա նայում է աշխարհին ուրիշ աչքերով: Այս ֆիլմի միջոցով դուք կբացահայտեք նրա պատմությունը, որը կմխրճվի Ձեր սրտում: