«Ակտիվ երիտասարդ քաղաքացիների նախաձեռնություն» ՀԿ-ի «Խոսենք ֆիլմից» կինոսերների ակումբը կազմակերպում է հերթական ֆիլմի դիտում-քննարկումը:
Ֆիլմ՝ «Բոլորը կմեռնեն, իսկ ես կմնամ»
Երբ՝ մարտի17-ին, 17: 30
Որտեղ՝ Քաղաքապետարանի 2-րդ մասնաշենքում, Բյուզանդի 1/3, 5-րդ հարկ, 518 սենյակ
Ժանր՝ Դրամա
Կարգախոս՝ Ոչ մանկական խաղ
Դերերում` Պոլինա Ֆիլոնենկո, Ագնյա Կուզնեցովա, Օլգա Շուվալովա
Ռեժիսոր՝ Վալերիա Գայ Գարմանիկա
Սցենարի հեղինակ` Յուրի Կլավդիև, Ալեքսանդր Ռոդիոնով
Արտադրող երկիր՝ Ռուսաստան
Մանրամասների և գրանցվելու համար հետևեք հղմանը՝
ՁԵԶ ՀԵՏ ՊԱՐՏԱԴԻՐ ՈՒՆԵՑԵՔ ԱՆՁՆԱԳԻՐ: Հարցերի դեպքում գրե՛ք կամ զանգահարեք 055 985 990, 011 514 730 հեռախոսահամարներով:
Կյանքը երբեք հեշտ չէ, հատկապես այն ժամանակ, երբ դու 14 տարեկան ես: Որոշ դեռահասներ խնդիրներ են ունենում ոչ միայն իրենց ներքին բարդույթների, այլև դաժան արտաքին աշխարհի պատճառով: Ֆիլմը երեք դեռահաս ընկերուհիների՝ Կատյայի, Վիկայի և Ժաննայի մասին է, ովքեր իմանալով, որ մեկ շաբաթից դիսկոտեկ է լինելու, փորձում են ընդհանուր լեզու գտնել իրենց ծնողների, համադասարանցիների, ուսուցիչների և միմյանց հետ՝ չիմանալով, որ հենց այդ օրը ճակատագրական կդառնա նրանց երեքի համար: