Loading...

Articles

Սպառազինությունների մրցավազքի դեմ հայտարարությանը աջակցողների ստորագրահավաքը շարունակվում է

18:14, Monday, 11 April, 2016
Սպառազինությունների մրցավազքի դեմ հայտարարությանը աջակցողների ստորագրահավաքը շարունակվում է

2016 թվականի ապրիլի 8-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարություն է տարածել՝ Ռուսաստանի Դաշնության կողմից ղարաբաղյան հակամարտության գոտում սպառազինությունների մրցավազքին նպաստելու շարունակական գործողությունների մասին, որով դատապարտում է Ռուսաստանի Դաշնության իշխանությունների անհամարժեք և անպատասխանատու վարքագիծը և դիմում միջազգային կազմակերպություններին՝ ՄԱԿ, Եվրոպայի խորհուրդ, ԵԱՀԿ, անհապաղ միջոցներ ձեռնարկել կոնֆլիկտի գոտում Ռուսաստանի Դաշնության կողմից սպառազինությունների իրացման գործողությունները միջազգային օրակարգի քննարկման հարց դարձնելու, դրանք դատապարտելու և կասեցնելու նպատակով:

Հայտարարությանը միացել են Աննա Մանուկյանը, Արտակ Հակոբյանը, Արտուշ Խանջյանը, Սվետլանա Ասլանյանը, Տիգրան Բեսալյանը, Վարդան Բաբայանը և «Դեմոկրատիայի եւ իրավունքի զարգացման ինստիտուտ» ՀԿ-ը:

Հայտարարությանը միանալ ցանկացողները կարող են ուղարկել իրենց տվյալները nyeganyan@hcav.am էլ. հասցեին:

Source: hcav.am
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2690 | 0 | 0
Facebook