Loading...

Articles

Քննչական մարմինը համառորեն իրավական գնահատական չի տալիս ոստիկանական բռնության փաստին

10:57, Thursday, 27 October, 2016
Քննչական մարմինը համառորեն իրավական գնահատական չի տալիս ոստիկանական բռնության փաստին

Մենք արդեն տեղեկացրել ենք, որ 2016 թ. մայիսի 17-ին Երևան քաղաքի Հանրապետության հրապարակի շատրվանների ավազանից ՄԻԺԻ ՀԿ հիմնադիր Արմինե Առաքելյանին բռնությամբ հոգեբուժարան տեղափոխելու և այնտեղ վերջինիս խոշտանգելու դեպքի առթիվ 2016 թ. հունիսի 22-ին ՀՀ Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով՝ հիմք ընդունելով Ա. Առաքելյանի՝ 1in.am լրատվական կայքին տված հարցազրույցը՝ հոգեբուժական հաստատությունում իրեն ծեծելու վերաբերյալ:

Նույն հարցազրույցում Արմինե Առաքելյանի կողմից արված մեկ այլ հայտարարության ուղղությամբ, համաձայն որի՝ իրավապահները բռնության գործադրմամբ են իրեն դուրս հանել ավազանից և ձեռքերը ոլորելով՝ ձեռնաշղթաներ հագցրել, ինչը վերահաստատել է նաև հարուցված քրեական գործի շրջանակում տեղի ունեցած հարցաքննության ժամանակ, պատկան մարմինները միջոցառումներ չեն ձեռնարկել:
    
     Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում

Source: hcav.am
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3696 | 0 | 0
Facebook