Loading...

Articles

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հայտարարում է լրագրողական նյութերի մրցույթ

11:47, Tuesday, 21 November, 2017
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հայտարարում է լրագրողական նյութերի մրցույթ

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հայտարարում է լրագրողական նյութերի մրցույթ՝ 2013 թ․-ից հետո Հայաստանի Հանրապետությունում քաղաքակական հետապնդումների թեմայով։

Լրագրողական նյութերը պետք է հրապարակված լինեն 2017 թվականին և լինեն հայերեն լեզվով։

Յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել առավելագույնը երեք նյութ։

Անհրաժեշտ է ուղարկել նյութի հղումը, հեղինակի անունը և հրապարակման ամսաթիվը, եթե հղմամբ այն չի երևում:

Հաղթող նյութերը կորոշվեն մասնագիտական հանձնաժողովի կողմից։

Կորոշվեն մեկ առաջին մրցանակակիր, երկու երկրորդ մրցանակակիրներ և երեք երրորդ մրցանակակիրներ։

Հաղթողները կստանան դրամական պարգև․

Առաջին տեղ - 20.000 դրամ

Երկրորդ տեղ - 15.000 դրամ

Երրորդ տեղ - 10.000 դրամ

Պարգևատրումը տեղի կունենա մարդու իրավունքների միջազգային օրվան նվիրված միջոցառման ընթացքում։

Հայտերն ընդունվում են մինչև 2017թ․ դեկտեմբերի 5-ը՝ ժամը 18: 00-ն՝ nyeganyan@hcav.am էլ․ փոստի հասցեով։

Source: hcav.am
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3219 | 0 | 0
Facebook