Loading...

Articles

Հայտարարություն

13:58, Wednesday, 23 March, 2016
Հայտարարություն

«Քվանտ» վարժարանի 25-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում սույն թվականի ապրիլի 23-ին՝ ժամը 14։15-ին, վարժարանի նոր մասնաշենքի դահլիճում (301 լսարան) տեղի կունենա հերթական հանդիպումը՝ "Creatime (креативное время): чему учить самых умных?" թեմայով վեբինարը (առցանց սեմինար-քննարկում), որը կվարի ռուսական "TRIZ-profi" (ТРИЗ — теория решения изобретательских задач) կազմակերպության գործադիր տնօրեն, "Education for a New Era" կազմակերպության առաջատար գիտնական և փոխտնօրեն Անատոլի Գինը։

Հանդիպումը նախատեսված է կրթական ոլորտի այն ներկայացուցիչների համար (դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ, դասախոսներ և այլն), ովքեր ձգտում են համընթաց քայլել ներկայիս արագ զարգացող ու փոփոխվող գիտական նորարարությունների հետ՝ գտնելով տարատեսակ խնդիրների լուծման արդյունավետ եղանակներ։


     Մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ապրիլի 16-ը նախապես ցուցակագրվել զանգահարելով (091) 23 29 51 կամ (010) 42 22 17 հեռախոսահամարներով։


     Վեբինարի մասնակիցներին խնդրում ենք նախապես ծանոթանալ թեմային առնչվող հետևյալ նյութերին՝

7 противоречий Образования (հղումը՝ https://www.trizway.com/art/form/107.html)

К парадигме образования нового вида (հղումը՝ https://www.trizway.com/art/form/240.html)

Վեբինարի հաղորդակցման լեզուն ռուսերենն է։

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
2
Dislike
0
4064 | 0 | 0
Facebook