Loading...

Articles

Անվճար դասընթացներ մաթեմատիկա առարկայից

13:33, Thursday, 19 November, 2015
Անվճար դասընթացներ մաթեմատիկա առարկայից
     «Քվանտ» վարժարանը կազմակերպում է մաթեմատիկայի անվճար հեռավար դասընթացներ 6-9-րդ դասարանների այն աշակերտների համար, ովքեր ցանկանում են մասնակցել «Oժտված երեխաներ - Քվանտ 2016» մրցույթին և համալրել վարժարանում անվճար կամ արտոնյալ պայմաններով սովորող աշակերտների շարքը։ Դասընթացները բացառիկ հնարավորություն կտան մասնակիցներին խորացնելու իրենց գիտելիքները մաթեմատիկա առարկայից և լրջագույն ձեռքբերումներ ունենալու ոչ միայն այս մրցույթում։ Հեռավար դասընթացները կմեկնարկեն դեկտեմբերի 1-ից։ Դրանց կհաջորդեն առկա պարապմունքները, որոնք վարում են «Քվանտ» վարժարանի և ԵՊՀ առաջատար մասնագետները։ «Oժտված երեխաներ - Քվանտ 2016» մրցույթը տեղի կունանա 2016 թ․ մայիսի 8-ին և 9-ին՝ գրավոր և բանավոր փուլերով։ Հաղթողներն իրավունք կստանան նոր ուսումնական տարում անվճար կամ արտոնյալ պայմաններով որակյալ կրթություն ստանալու վարժարանում։ Նրանք կունենան նաև առանձին արտոնություններ ուսումը վարժարանի Միջազգային բակալավրիատի համակարգում (IB Diploma Programme) (11-12-րդ դասարաններ) շարունակելու դեպքում: Դասընթացներին և մրցույթին մասնակցել ցանկացողները ցուցակագրվելու համար կարող են զանգահարել 010-42-22-17, 091-23-29-51 հեռախոսահամարներով կամ գրանցվել՝ սեղմելով այստեղ:
    
     Օժտված երեխաների ամենամյա մրցույթի մասին մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել այստեղ:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4763 | 0 | 0
Facebook