Loading...

Articles

Արտերկրում հանդես եկող 12 ֆուտբոլիստներ հրավիրվել են Հայաստանի ազգային հավաքական

INTERFOOTBALL
Spokesperson:
INTERFOOTBALL
20:25, Thursday, 10 March, 2016
Արտերկրում հանդես եկող 12 ֆուտբոլիստներ հրավիրվել են Հայաստանի ազգային հավաքական

Մարտի 25-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա Հայաստան-Բելառուս ընկերական հանդիպումը: Նախապատրաստվելով այդ հանդիպմանը` Հայաստանի ազգային հավաքականը մարտի 21-ից 25-ը կանցկացնի մարզական հավաք ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ ֆուտբոլի ակադեմիայում: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբելի ֆեդերացիայի պաշտոնական կայքէջը: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանն արդեն հրապարակել է արտերկրում հանդես եկող այն ֆուտբոլիստների անունները, որոնք կմասնակցեն հավաքին.

Գաել Անդոնյան, «Դիժոն» (Ֆրանսիա)
     Հրայր Մկոյան, «Էսթեղլալ» (Իրան)
     Հովհաննես Համբարձումյան, «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա)
     Հենրիխ Մխիթարյան, «Բորուսիա» (Դորտմունդ, Գերմանիա)
     Մարկոս Պիզելլի, «Ալ Ռաեդ» (Սաուդյան Արաբիա)
     Արաս Օզբիլիս, «Ռայո Վալեկանո» (Իսպանիա)
     Կառլեն Մկրտչյան, «Անժի» (Ռուսաստան)
     Գոռ Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա)
     Էդգար Մանուչարյան, «Ուրալ» (Ռուսաստան)
     Արթուր Սարկիսով, «Վոլգա» (Ռուսաստան)
     Դավիթ Արշակյան, «Տրակայ» (Լիտվա)
     Գեղամ Կադիմյան «Կարպատի» (Ուկրաինա)


     Ինչպես տեսնում ենք, հրավիրվածների ցուցակում բացակայում է Յուրա Մովսիսյանի անունը:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3078 | 0 | 0
Facebook