Loading...

Articles

ԱՐՄԱՆԻԻ ՆՈՐ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԵՐԳԸ ՀՈՒԶԵԼ Է ՇԱՏԵՐԻՆ

22:24, Wednesday, 02 March, 2016
ԱՐՄԱՆԻԻ ՆՈՐ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԵՐԳԸ ՀՈՒԶԵԼ Է ՇԱՏԵՐԻՆ
     2016 թվականի փետրվարի 28-ին Տաշիր քաղաքում տեղի ունեցան մի շարք արարողություններ՝ նվիրված փոխգնդապետ Արտակ Աղեկյանի հիշատակին: Ներկաները հարգանքի տուրք մատուցեցին և խնկարկեցին Հերոսի շիրիմին: Դպրոց անվանակոչվեց Արտակ Աղեկյանի անունով ու բացվեց փառքի սրահ: Կազմակերպվել էր նաև հուշ-ցերեկույթ, որի ժամանակ էլ տեղի ունեցավ Արտակ Աղեկյանին նվիրված «Թալիշի Արծիվ» երգի պրեմիերան: Այն հեղինակել է լրագրող, հաղորդավար և հեղինակ-կատարող Արման Կարապետյանը, ով հանդես է գալիս Արմանի բեմական անունով: Երգը, որում ներկայացված է Հերոսի անմահ կերպարը, արդեն հասցրել է հուզել հանդիսատեսին…
     Հեղինակ՝ Հասմիկ ՄԿՐՏՉՅԱՆ
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3074 | 0 | 0
Facebook