Պատմություններ որոնք կստիպեն մտածել.....
13:33, Thursday, 19 July, 2012
:)
Like
2
Dislike
0
5889 | 0 | 2 | 0
Պատմությունները գրի են առնվել տարբեր մարդկանց հիշողություններից.. Ընկերուհուս հետ առևտրի կենտրոնում էին : Փափուկ խաղալիք շահեցի տիրում: Մենք քայլում էինք ու հանկարծ տեսանք մտավոր խնդիրներ ունեցող տղայի հոր հետ քայլելիս և նվիրեցին իրեն խաղալիքը: Տղան ասաց "Շնորհակալություն": Հոր աչքերը արցունքներով լցվեցին: Պարզվում է, տղան արդեն մի քանի ամիս չէր խոսում: * * * Չորս ամիս առաջ ինձ մոտ վաղաժամ ճաղատացում ախտորոշեցին: Մեկ ամիս անց ես կորցրեցի բոլոր մազերս: Վախենում էի դպրոց գնալ, մտածում էի, բոլորն ինձ կծաղրեն: Մյուս առավոտ ես թակոցներ լսեցի դռան վրա: Բացեցի դուռը և տեսա իմ 10 ամենամոտ ընկերներին`ամբողջովին ճաղատ: Նրանցից երկուսը աղջիկներ էին: * * * Առավոտը տուն եմ գնում: Մուտքի մոտ տեսա հետևյալ հայտարարությունը."Հարգելի հարևաններ, այսօր մոտավորապես 9.20 սահմաններում 120 ռուբլի եմ կորցրել: Եթե ինչ որ մեկը գտել է գումարը, խնդրում եմ բերել 76.բն Անտոնինա Պետրովային.Թոշակը 1640ռուբլի". Գրպանիցս հանում եմ 120 ռուբլի, բարձրանում եմ, դռան զանգն եմ տալիս: Բացում է մի բարեհամբույր դեմքով տատիկ`թիկնոցը հագին: Նրան եմ հանձնում գումարը, միանգամից գրկում է ինձ և սկսում արտասվել: Ուրախության արցունքներ: Տատիկը պատմեց ."Գնացի ալյուր առնելու, ետ գալիս բանալին գրանից հանելիս, թերևս, վայր եմ գցել գումարը:"ԲԱՅՑ, նա կտրականապես մերժեց ընդունել գումարը: Պարզվում է, մի քանի ժամվա ընթացքում ես արդեն վեցերորդն (!!!) էի, ով "գտել" էր տատիկի գումարը: * * * Աշխատում եմ արագ սպասարկման սրճարանում: Այս առավոտ մի տղամարդ մոտեցավ կասսային և ասաց ."Իմ ետևում աղջիկ է կանգնած, ես չգիտեմ նրան: Սակայն ես կցանկանայի նրա տեղը ստանալ հաշիվը: Նրան "Բարի օր" մաղթեք": Այդ աղջիկը սկզբից շատ զարմացավ, իսկ այնուհետև նույնն արեց նրանից անմիջապես հետո կանգնած անծանոթի համար: Եվ այսպես 5 անգամ անընդմեջ: * * * Իմ 17րդ տարելիցի նախօրյակին քույրս ուրախ-ուրախ թռչկոտում էր ամբողջ օրը և ցանկանում էր ինձ նվեր մատուցել : Առավոտյան ինչպես միշտ ես մոտեցա, արթնացրեցի նրան և ասացի. "Կարող ես ինձ հանձնել քո նվերը":Դեռ փորքիկ աչուկները չբացած նա նետվեց գրկելու ինձ: Հետո նա բարձի տակից հանեց ծրարը, որի վրա գրված էր ."Սիրելի եղբորը Ծննդյան Օրվա կապակցությամբ": Բացելով այն ես հայտնաբերեցի 10 դոլլարանոց թղթադրամ, երկու 10 գրիվենի թղթադրամ, մեկ 3 գրիվենի և երկու 1 գրիվենի թղթադրամ`փոքրիկ քրոջս ԱՄԲՈՂՋ հարստությունը: Ես ամուր նրան գրկեցի և երկար ժամանակ պահեցի իմ գրկում, որպեսզի նա չտեսնի իմ արցունքները: |
+9 °C |
+9 °C
+20 °C
|
Tomorrow: +19 °C |