Loading...

Articles

«Ազատ լրագրողների ասոցիացիայի» հայտարարությունը

14:52, Wednesday, 21 October, 2015
«Ազատ լրագրողների ասոցիացիայի» հայտարարությունը

Երեկ Սահմանադրական դատարանը բավարարեց աղբյուրի բացահայտման գործով iLur.am կայքի ներկայացուցիչներ Տիգրան Եգորյանի եւ Լուսինե Հակոբյանի ու «Հրապարակ» օրաթերթի ներկայացուցիչներ Արտակ Զեյնալյանի եւ Արա Ղազարյանի դիմումները: «Ազատ լրագրողների ասոցիացիա» ՀԿ-ն շնորհավորում է գործընկերներին և արձանագրում, որ սա, ըստ էության, դաշտում գործող բոլոր լրագրողների ու լրատվամիջոցների հաղթանակն է: Պարտավորեցնել լրատվամիջոցին՝ բացահայտել աղբյուրը, նշանակում է ոչնչացել լրատվամիջոցը և ուղիղ հարված հասցնել մեր երկրում խոսքի ազատությանը:
     Վերջին շրջանում Հայաստանում ԶԼՄ-ների ու ԶԼՄ ներկայացուցիչների հետ տարբեր միջադեպեր են տեղի ունենում, բայց աղբյուրը բացահայտելու պահանջ կարծես թե չէր եղել: Ուրախ ենք մեր գործընկերների հաղթանակի, դրսևորած կամքի ու հաստատակամության համար: Հայտնում ենք մեր աջակցությունն ու պատրաստակամությունը՝ միասնաբար պայքարելու նմանատիպ արատավոր երեւույթների դեմ:


    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
2
Dislike
0
2683 | 0 | 0
Facebook