Loading...

Articles

Լազերը կօգնի Երկիր մոլորակը պաշտպանել աստերոիդներից

13:07, Tuesday, 06 October, 2015
Լազերը կօգնի Երկիր մոլորակը պաշտպանել աստերոիդներից

Գիտնականները փորձարկում են արել, որի ընթացքում նրանց հաջողվել է լազերով ազդել աստերոիդի նման մարմնի վրա՝ տիեզերական պայմաններում. տեղեկացնում է Russia Today-ը։


    
     Ենթադրվում է, որ այդ տեխնոլոգիան ապագայում հնարավորություն կտա կանխել Երկրին սպառնացող խոշոր աղետները։


     Կալիֆոռնիայի գիտնականները լազերի օգնությամբ նախ դադարեցրել ու կանգնեցրել, իսկ հետո կարողացել են փոխել աստերոիդին նմանվող մարմնի ուղղությունը։


     Այդ փորձարկումն ապագայում, հավանաբար, կօգնի փոխելու այն աստերոիդների շարժի ուղղությունը, որոնք կսպառնան Երկիր մոլորակին։


     Հետազտությունը ղեկավարել են ֆիզիկոս Ֆիլիպ Լյուբինը՝ Կալիֆոռնիայի համալսարանից, և պրոֆեսոր Գարի Հյուզը՝ Կալիֆոռնիայի պետական պոլիտեխնիկական համալսարանից։
    
    
     Իրավիճակի մոդելավորման համար օգտագործվել է բազալտ, որի բաղադրությունը մոտ է աստերոիդին։
    
     http://haystar.do.am/publ/1/lazery_kogni_erkir_moloraky_pashtpanel_asteroidneric/1-1-0-249

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
2281 | 0 | 0
Facebook