Շվեդիայում Samsung-ը գործարկել է Unspoil Me ծառայությունը: Samsung- ը պնդում է, որ ծառայությունը կօգնի մոռանալ արդեն ծանոթ սերիալը, որպեսզի եւս մեկ անգամ վայելեն դրա դիտումը: «Հիպնոզը» տեւում է 18 րոպե. այս ամբողջ ժամանակ, օգտատիրոջ առաջ պարույր է պտտվում, իսկ տղամարդու ձայնը խնդրում է հանգստանալ եւ աչքերը չհեռացնել էկրանից, գրում է Medusa-ն:
Մինչ ծրագրից օգտվելը Samsung-ը խնդրում է նշել, որ օգտատիրոջ տարիքը 18-ից բարձր է եւ հոգեպես բոլորովին առողջ է:
Ըստ ընկերության՝ ծրագրի ստեղծման ժամանակ մասնակցել է երկու պորֆեսիոնալ հիպնոսիչ:
Սակայն, կարծես թե դա չի օգնել:
Cnet-ի լրագրող Քեթի Քոլինզը օգտվել է ծառայությունից, սակայն սեանսից հետո չի մոռացել ոչ սյուժեն, ոչ հերոսներին: