Loading...

Articles

«Զորակցություն հայրենյաց պաշտպանին» Անի Կարապետյան

12:15, Thursday, 27 August, 2015
«Զորակցություն հայրենյաց պաշտպանին» Անի Կարապետյան
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     Հարգելի Ֆեյսբուքյան ընկերներ`
մեծ ուրախությամբ հայտնում եմ Ձեզ, որ վերջապես ինձ հաջողվեց ստեղծել և գրանցել իմ կողմից երկար սպասված «Զորակցություն հայրենյաց պաշտպանին»
հայրենակցական հասարակական կազմակերպությունը, որն իմ սրտի ցանկություն էր և նպատակը ուղղված մեր երկրում արժանի հարգանքի տուրք մատուցելու մեր հայրենիքի պաշտպաններին, նախկինում և ներկայումս մեր պետության սահմանները ամուր և արիաբար պահած մեր մարտիկներին, որոնք այսօր ունեն մեր ուշադրության և օգնության կարիքը...
«Զորակցություն հայրենյաց պաշտպանին»
հայրենակցական հասարակական կազմակերպության հիմնական նպատակներից է աջակցել ազատամարտիկների ընտանիքներին, ինչպես նաև օգնություն ցուցաբերել զոհված ազատամարտիկների ընտանիքներին, վառ պահել նրանց հիշատակը և փոխանցել նրանց հայրենասիրական կամքն ու ոգին ներկայիս և ապագայի սերունդներին:
Հարգելի հայրենակիցներ և ընկերներ մեծ սիրով բոլորիդ հրավիրում եմ անդամակցելու և միանալու մեր հասարակական կազմակերպությանը և մեր հայրենասիրական նպատակներին ու ծրագրերին...

     Սիրով և հարգանքով «Զորակցություն հայրենյաց պաշտպանին» հայրենակցական հասարակական կազմակերպության նախագահ և հիմնադիր Անի Կարապետյան
    
     27.08.2015թ.
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
3937 | 0 | 0
Facebook