Հայերենի կետադրական նշանները բաժանվում են երեք խմբի՝ տրոհության, առոգանության և բացահայտության։ Ժամանակակից հայերենն ունի 15 կետադրական նշան, որոնք են. տրոհության՝ վերջակետը ( ։), միջակետը ( .), ստորակետը ( , ) և բութը ( ՝), առոգանության՝ շեշտը ( ՛), հարցական նշանը ( ՞) և բացականչական նշանը ( ՜) ու բացահայտության՝ չակերտները ( «» ), փակագծերը ( () ), օգտագործվում են նաև {}, []), կախման կետերը ( ...), բազմակետը ( ....), միության գծիկը ( -), անջատման գծիկը ( ―), ենթամնան ( ֊) և ապաթարցը ( ՚) ։ Սրանց հետ մեկտեղ հայերենում հանդիպում են որոշ հավելյալ կետադրական նշաններ, որոնք կա՛մ այլևս չեն օգտագործվում, կա՛մ էլ հանդիպում են զուտ մասնագիտական տեսքստերում։ Այս հավելյալ նշաններն են. պատվի նշանը ( ՟), որն օգտագործվում է հապավումներ նշելու համար, մեկ կամ երկու զուգահեռ գիծ (/, //), քմայնացման նշանը ("), աստղանիշը (*) և այլն։
|