Идет загрузка...
Сегодня:  Четверг, 02 Мая, 2024 года

Статьи

Կետադրություն

Հայուհի
Автор:
Հայուհի
17:11, Четверг, 30 Июля, 2015 года
Կետադրություն
     Հայերենի կետադրական նշանները բաժանվում են երեք խմբի՝ տրոհության, առոգանության և բացահայտության։ Ժամանակակից հայերենն ունի 15 կետադրական նշան, որոնք են. տրոհության՝վերջակետը (։), միջակետը (.), ստորակետը (, ) և բութը (՝), առոգանության՝ շեշտը (՛), հարցական նշանը (՞) և բացականչական նշանը (՜) ու բացահայտության՝ չակերտները ( «» ), փակագծերը ( () ), օգտագործվում են նաև {}, []), կախման կետերը (...), բազմակետը (....), միության գծիկը (-), անջատման գծիկը (), ենթամնան (֊) և ապաթարցը (՚) ։ Սրանց հետ մեկտեղ հայերենում հանդիպում են որոշ հավելյալ կետադրական նշաններ, որոնք կա՛մ այլևս չեն օգտագործվում, կա՛մ էլ հանդիպում են զուտ մասնագիտական տեսքստերում։ Այս հավելյալ նշաններն են. պատվի նշանը (՟), որն օգտագործվում է հապավումներ նշելու համար, մեկ կամ երկու զուգահեռ գիծ (/, //), քմայնացման նշանը ("), աստղանիշը (*) և այլն։
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
18041 | 0 | 0
Facebook