Loading...

Articles

Ի գիտություն Եգիպտոս այցելուների

Lilit
Author:
Lilit
04:42, Saturday, 18 July, 2015
Ի գիտություն Եգիպտոս այցելուների

Ես ուզում եմ տեղեկացնել Հայաստանից Եգիպտոս մեկնող բոլոր զբոսաշրջիկներին չհավատալ տուրիստական գործակալությունների եւ տուրօպերատորների, ովքեր ասում են, թե այստեղ փողոցներում եւ շուկաներում վտանգավոր է, որ տաքսու վարորդները գողանում են մարդկանց, որ հյուրանոցի տարածքից դուրս բոլոր մարդիկ կոպիտ եւ ոչ կոռեկտ են եւ այլն: Այս բոլորը սուտ է. Ես ապրում եմ Շարմ Էլ Շեյխում ավելի քան հինգ տարի, եւ այս ընթացքում չեմ տեսել մի տհաճ արարք այս մարդկանց կողմից: Այս ամենը նրանք անում են հանուն իրենց բիզնեսի, որպեսզի կարողանան վաճառել թանկ տուրեր, ուղարկել թանկարժեք գնումների եւ այլն:
     Ես որոշեցի գրել, քանի որ շատ հաճախ եմ հանդիպում մարդկանց, ովքեր վախենում են նույնիսկ գնալ տեսնել անվճար տեսարժան վայրեր (քանի որ էքսկուրսավարները, նրանց վախեցնում են իբր հյուրանոցից դուրս վտանգավոր է: եւ եթե ցանկանում եք այցելել որեւէ տեղ, դուք վճարում եք , իսկ ''բարի'' գիդը կազմակերպում է): Սիրելի հայեր չհավատաք այս ամենը սուտ է եւ երբ դուք այստեղ եք նույնիսկ կարող եք օգտվել հասարակական տրանսպորտից մարդիկ այստեղ բարի են!! Մաղթում ենք Ձեզ հաճելի հանգիստ!!


    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
6039 | 0 | 0
Facebook