Loading...

Articles

Հուլիսը վախի ամիս

11:21, Wednesday, 08 July, 2015
Հուլիսը վախի ամիս
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     Հուլյան օրացույցի Հուլիս ամիսը համապատասխանում է հայոց Սահմի ամսվան /հուլիսի 3-ից օգոստոսի 1-ը/ /ըստ Է.Բ.Աղայանի/:
     Սահմ բառը փոխառություն է պրս. sahm «զարհուրելի, երկյուղալի», որից` սահմավ «ազդու, պատկառելի», սըհմալի «երկյուղալի» /ըստ Հ. Աճառյանի/: Ուրեմն` Սահմի ամսանունը փոխառյալ սահմ բառի սեռական հոլովն է:
    

Անշուշտ տարօրինակ է, որ վախ նշանակող բառը դարձել է ամսանուն, սակայն տարօրինակությունը կվերանա, եթե մի փոքրիկ շրջադարձ կատարենք:
     Հին Հայաստանում աստղագիտությունը բավականին բարձր մակարդակի վրա է եղել: Հնագույն ժամանակներում հին հայաստանցիները երկնային մարմիններից շատերի պաշտամունքն են ունեցել. Արեգակի ու Լուսնի պաշտամունքի մասին հայտնի է, բայց տվյալներ կան նաև այլ լուսատուների մասին: Մեծամորի պեղումներից պարզվել է, որ մ. թ. 2500 տարի առաջ Մեծամորի բնակիչները երկրպագելիս են եղել Սիրիուսին: Հաշվի առնելով նաև այն, որ նրանք իրենց դարաշրջանի համար լավ պատկերացում են ունեցել արեգակնային համակարգի և մոլորակներից յուրաքանչյուրի մասին, հետևաբար կարելի է եզրակացնել, որ նրանք կարողացել են գաղափար կազմել նաև Մարսի արբանյակների` Ֆոբոսի «ահ» և Դեյմոսի «երկյուղ, սարսափ» մասին: Դժվար չէ գտնել դրանց նմանությունը հայոց Սահմի, ինչպես նաև Հոռի ամսանունների միջև, որոնք հավանաբար այդ արբանյակներին հայերի կողմից տրված անունների սեռական հոլովաձևերն են:
     Սա, իհարկե, վարկած է միայն, բայց համաձայնեք, որ համոզիչ է:
    
     Ծանոթություն: Վրացերենում ori, sami քանակական թվականներ են` երկու, երեք, որոնք, սակայն, երբևէ չեն գործածվել իբրև ամիս նշանակող բառեր:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
3863 | 0 | 0
Facebook