Loading...

Articles

Britney Spears.....

15:52, Tuesday, 29 January, 2013
Britney Spears.....

Բրիթնի Ջին Սփիրս (անգլ.՝ Britney Jean Spears, ծնվել է դեկտեմբերի 2, 1981), հանրահայտ ամերիկացի երգչուհի, որը համաշխարհային ճանաչում ստացավ, երբ 1999 թվականին թողարկեց իր առաջին ...Baby One More Time սինգլը: Բրիթնին այդ ժամանակ ընդամենը 16 տարեկան էր ամերիկյան փոքրիկ Լուիզիանա քաղաքից: Մինչ այսոր Բրիթնի Սփիրսը վաճառել է ավելի քան 100 միլլիոն ձայնասկավառակ, 100 միլլիոն սինգլ և սահմանել բազմաթիվ ռեկորդներ:

Երգչուհու երկրորդ ձայնասկավառակը Oops!... I Did It Again ունեցավ ոչ պակաս հաջողություն քան առաջինը, այն գրանցվել է բոլոր ժամանակների ամենաշատ վաճառված ձայնասկավառակների ցանկում: Ալբոմի վաճառքը ողջ աշխարհում կազմում է մոտ 24 միլլիոն: Բրիթնին բազմաթիվ անգամներ խոստովանել է, որ իր ամենամեծ կուռքը դեռ մանկուցՄադոննան է եղել: Իր առաջին երկու ալբոմներում Բրիթնին հավատարիմ էր փոփ երաժշտության ժանրին, սակայն 2001 թվականին իր թվով երրորդ Britney ալբոմը կրեց ոճային փոփոխություններ: Britney-ին ներառում էր մեծ քանակությամբ R&B ոճի երգեր: Փոխվել էր նույնիսկ Սփիրզի ձայնը, դառնալով ավելի ցածր ու Ջեքսոնական տիպի խզված: 2003 թվականին Բրթնին թողարկեց In The Zone ձայնասկավառակը, որը միանգամից հայտնվեց բոլոր հիթ-շքերթների առաջատար հորիզոնականներում:

2011 թվականի հումվարի 8-ին Բրիթնին հասարակությանը ներկայացրեց իր նոր Hold It Against Me սինգլը, որն արված է պարային փոփ ոճում: Բրիթնիի նոր, թվով յոթերորդ ալբոմը լույս է տեսել 2011-ի մարտին: 2012 թվականին Բրիթնին որպես ժյուրի մասնակցում է The X Factor USAհեռուստանախագքին:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
7137 | 0 | 0
Facebook