Loading...

Articles

Հայրիկիս շիրիմին....

14:27, Tuesday, 29 January, 2013
Հայրիկիս շիրիմին....
     Գրված է....28.01.13
     Այսօր մեր Հայոց բանակի օրն է, դարձանք 21 տարեկան...Շնորհավո'ր տոնդ, մեր բանակ...
     Գնացել էի հայրիկիս շիրիմին, գնացել էի նրան շնորհավորելու...ճիշտ է նա չհասցրեց իմանալ հաղթեցինք արդյոք, ունեցանք կայացած բանակ թե ոչ, բայց հանուն դրա, հանուն մեր ազգի նա այսօր չկա...բայց ամեն այցիս ասում եմ նրան, որ ունենք բանակ`հզոր, կայացած, որ ունենք Հայաստան`անկախ ու խաղաղ...
     Մի տեսակ տխուր էի ամբողջ ճանապարհին.մառախուղ էր, կարծես եղանակն էլ էր զգում, որ այս տոն օրով շատերը չկան, նրանք` ովքեր այդ տոնի կայացման հիմքերը դարձան:Հետաքրքիր մի բան կար...նկատեցի....չնայած մառախուղին հայրիկիս ու այն բոլոր տղաների շիրիմներին, ուր մեր հայկական եռագույնն էր ծածանվում, մի տեսակ լույս ու պայծառություն կար..եռագույններն այնքան հպարտ էին ծածանվում...կարծես մառախուղն էլ էր տագնապում նրանց շիրիմների խրոխտ հայացքներից...Այսօր նրանց օրն էր...դրոշակներն ու նրանց հայացքները լավ պետք է երևային.....բնությունն էլ էր դա զգում, համոզված եմ....երկար կանգնեցի շիրիմի առջև, խունկ ծխացրի...մի տեսակ թեթևություն ապրեցի...կներես հա'յր, որ տոնդ տխուր շնորհավորեցի, որ դեմքիս ժպիտով սառը թվացի...ուղղակի չէի կարող չտխրել...ախր տոնդ է ու դու չկաս, քեզ նման շատերը չկան....բայց ոչ... չմտածես չարանում եմ նրանց համար, ովքեր կան.. ուղղակի տխրում եմ, ուղղակի երբեմն էլ վիրավորվում եմ, որ ոչ մի տարի քո տոնիդ շնորհավորական մի բացիկ անգամ չեմ ստացել, ուղղակի...չգիտեմ..երևի այսօր իմ այցելությունից ամենինչ հասկացար....երբ ետ էի գալիս հայացքդ ինձ հուշեց....մի տեսակ սթափեցերեց...այնքան խոսքեր կային այդ հայացքիդ տակ...«Աղջի'կս, չտխրես, ես միշտ կամ, քո կողքին եմ, հպա'րտ քայլիր, ամուր կանգնի'ր հողի վրա...այն փխրուն է, բայց իրավունք չունես թուլանալ..քո համար միշտ տոն է, ես միշտ անմահ եմ լինելու...»:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3860 | 0 | 0
Facebook