Loading...

Articles

Թուրքիայում «սելֆի» անող սուլթանի որդու արձան է տեղադրվել:

13:38, Monday, 11 May, 2015
Թուրքիայում «սելֆի» անող սուլթանի որդու արձան է տեղադրվել:
    
     Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող Ամասիա քաղաքում տեղադրվել է տարօրինակ արձան, որը պատկերում է ժամանանակից սմարթֆոնով «սելֆի» անող Շահզադե անունով սուլթանի որդուն:
     Ինչպես նշում է english.alarabiya.net-ը, հակասական կարծիքներ առաջացնող արձանը տեղադրվել է գետի ափին և արդեն հասցրել է մեծ թվով մարդկանց ուշադրությունը գրավել: Աղբյուրը նկատում է, որ տեղացիներն ու զբոսաշրջիկները շտապում են իրենց «սելֆին» անել սուլթանի որդու հետ:
     Նշվում է, որ արձանի տեղադրումից 1 օր անց վանդալները հարձակվել են դրա վրա ու կոտրել արձանի ձեռքում եղած սմարթֆոնը:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3433 | 0 | 0
Facebook