Loading...

Articles

Ղողանջ եղեռնական…

10:21, Monday, 04 May, 2015
Ղողանջ եղեռնական…

11-րդ դասարանում դասղեկի ժամին կազմակերպված հերթական միջոցառումը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Միջոցառումն սկսվեց կռունկների երամի տեսք ընդունած աշակերտների շարքով: Նրանք մոմավառությամբ և գլուխները խոնարհած հարգանքի տուրք մատուցեցին եղեռնի զոհերի հիշատակին: Մոմավառությունն ուղեկցվում էր Ինգա և Անուշ Արշակյանների կատարմամբ հնչող սրտառուչ երգի ներքո: հետո աշակերտները բռունցքները վեր բարձրացրած, միաբերան բացականչեցին . « Հիշում ենք ու պահանջում»: Դրանով նրանք հիշեցրեցին աշխարհին թուրք բարբարոսների կողմից կազմակերպված ցեղասպանությունը և միաժամանակ պահանջեցին, որ Թուրքիան ընդունի ցեղասպանությունը:

Այնուհետև աշակերտները, միմյանց հաջորդելով, դատապարտեցինցեղասպանության կազմակերպիչներին և նրանց կողմից նախօրոք ծրագրված ոճրագործությունն ու տեղահանությունը:

Եվ քանի որ միջոցառման բուն նպատակը նաև Պ.Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմի «Ղողանջ եղեռնական», «Ղողանջ նախճիրի» և « Ղողանջ աքսորի» գլուխներում նկարագրված սահմռկեցուցիչ տեսարանների մեկնաբանությունն էր, աշակերտներն սկսեցին հաջորդաբար արտասանել պոեմի նշված գլուխներ հատվածները: Նրանք արտասանում էին արտահայտիչ, թախիծով և վշտով: Միջոցառման ժամանակ օգտագործվեցին նաև Կոմիտասի երգերի ձայնագրությունները: Աշակերտներն իրենց ելույթներում ընդգծեցին պոեմի ընդհանուր գաղափարը` Կոմիտաս և ժողովուրդ անխզելի կապը:

Միջոցառումն ավարտվեց լավատեսական վերջաբանով: Նրանք արտասանեցին Ս.Կապուտիկյանի «Մտորումներ ճանապարհի կեսին » պոեմից հատվածներ:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
5739 | 0 | 0
Facebook