Loading...

Articles

Ընթերցող երեխան շրջապատի հերոս

16:26, Friday, 22 May, 2015
Ընթերցող երեխան շրջապատի հերոս

Զոլաքարի N1 միջնակարգ դպրոցում կարծես ավանդույթ է դարձել հաղթանակներ նվաճելը: Այդ է վկայում նաև ս/թ մայիսի 20-ին Ազգային գրադարանի մեծ դահլիճում կայացած «Ընթերցման օլիմպիադայի» հանրապետական փուլը, որտեղ Գեղարքունի-քի մարզը ներկայացնող երեք մասնակիցներից մեկը Զոլաքարի N1 միջնակարգ դպրոցի սան Ահարոն Տիգրանի Սահակյանն էր: Մրցույթին ներկա էին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, միջոցառման կազմակերպիչներ, հովանավոր և գործընկեր կազմակերպություններ: Ահարոնը ոչ միայն փայլուն ներկայացավ, այլև` արժանացավ բազմաթիվ խրախուսական մրցանակների: «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի կողմից որպես տպավորիչ ընթերցող ստացավ գրքերի հավաքացու և ամռանը դեպի Ջավախք էքսկուրսիայի առաջարկ, ՀՀ պաշտպանության նախարարության կողմից` եռօրյա ուղևորություն Արցախ, Բրիտանական խորհուրդ կազմակերպությունից` դարձյալ գրքեր, Գուրմէ- Դուրմէ շոկոլադի խանութի կողմից` շոկոլադների տեսականի, Ռեսո ապահովագրական ընկերության կողմից` մեկ տարի ժամկետով ապահովագրություն դժբախտ պատահարներից, մրցույթին մասնակցությունը հաստատող վկայագիր և վերջապես ամենագլխավորը` Lenovo սմարթֆոն Ֆայն խանութ-սրահի կողմից:
     Շնորհավորելով Ահարոնին` ցանկանում ենք նրան նորանոր ձեռքբերումներ և հույս ունենք, որ ստացած մրցանակները պարտավորեցնող կլինեն և նա կշարունակի ավելի ու ավելի լավ սովորել:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
2
Dislike
0
4932 | 0 | 0
Facebook