Loading...
Logo

Subscribe to the news feed

Articles

Ու նորից գիշեր...

21:05, Wednesday, 29 April, 2015
Ու նորից գիշեր...

Ու նորից գիշեր, գորշ, խավար ամպեր,
     Ու նորից թախիծ, արցունք ու կսկիծ,
     Նորից մտորում անհուն երազանք,
     Նորից սպասումներ, անավարտ մի սեր:
     Սեր, որ գիշերվա մութ ու խավարում,
     Դարձած անկոտրում, բայց անլույս, տրտում,
     Թե ուր չքացավ նա ակնթարթում
     Ուր անհետացավ երկնի անհունում,
     Միայն գիշերը իր վկան դարձավ,
     Ու իր գիրկն առավ աստղային ծոցում:
     -Գիշեր, ցավերի դու հզոր արքա,
     Ինչու ես լռում, անխիղճ անխնա,
     Խոսիր վերջապես, էլ մի մրմնջա,
     Չէ, մի թաքցրու ձայնը մեր հոգու….

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
14588 | 0 | 0
Facebook