Թե մի օր անցնես իմ կարոտի ճամփաներով,
Ու դարձի ճամփա այնտեղ չգտնես,
Բոլորից թաքուն անունս կկանչես,
Թեկուզ շատ հեռվից սիրտս կզգա քեզ:
«ՍԵՐ. ապրել հանուն սիրո, թե մեռնել սիրո համար» … ներկայացում նվիրված ՍԻՐՈ տոնին… «Մետրո» թատրոնի բեմում «Էլ-Մար» կինոստուդիայի սաներն էին, իսկ գլխավոր դերերում` երգիչ- դերասան Արմեն Դալլաքյանը, դերասաններ` Արտյոմ Սիմոնյանը, Արգամ Բաղդասարյանը և Տաթևիկ Թոփչյան: Գեղարվեստական ղեկավարը, բեմադրող ռեժիսորն ու սցենարի հեղինակը Արմեն Դալլաքյանն էր: Ներկայացումն իր ուրույն տեղը գտավ հանդիսատեսի սրտում: Դահլիճում և ծիծաղ կար, և տխրություն, և սեր, և սպասում, և մահ, և կյանք… Որն է սերը… Միթե մեռնել սիրո համար… թե ապրել… ապրել ու արարել… Քանզի հյուրերի աչքերում արտացոլված արցունքները վկայում էին ապրող սերը, սեր, որի արդյունքը ստուդիայի հրաշք սաներն էին: Պատվավոր հյուրերից Վահրամ Սարկավագ Կարապետյանը ի լուր բոլորի զուր չհայտարարեց, որ հանուն սիրո հենց պետք է ապրել, սերն է տարածում իր շուրջը ջերմություն, բարություն և արարում… սերը ու միայն սերը:
Ներկայացմանը հաջորդեց համերգային ծրագիր, որի շրջանակներում կինոստուդիայի տնօրենը` Արմեն Դալլաքյանը մատուցեց խոստացված անակնկալները: Բոլոր սիրահարները նվերներ ստացան «աղի բլիթ» և օրհնված խաչ…
Ինչևէ… Ո՞վ եմ ես:
Ես գաղտնիքն եմ առողջության ու երջանկության:
Ես ներշնչանքն եմ երիտասարդության և սփոփանքը ծերության:
Ես միշտ մատչելի եմ: Ես անպարտելի եմ և հավերժական:
Ես հակաթույնն եմ հանցագործության, աղքատության, վախի ու դաժանության:
Ես հաղթողն եմ հիվանդության, բռնակալության և հուսահատության:
Ես ապաքինողն եմ ատելության, մեղքի և անարդարության:
Ես ընկերն եմ ճշմարտության և արդարացիության:
Ես դարմանն եմ աշխարհի կարիքների, պատերազմների ու վշտերի:
Ես առաջնորդն եմ քարոզիչների, մարգարեների ու գրողների:
Ես արարիչն եմ վեհ երաժշտության, նկարների ու ճարտարապետության:
Ես ծառան եմ հավատի, ողորմածության և կարեկցության:
Ես իրագործումն եմ օրենքի:
Ես ամենամեծ ուժն եմ աշխարհի:
Ես սերն եմ…. ՍԵՐ, ՍԵՐ, ՍԵՐ…
Լուսանկարները` Հռիփսիմե Լալայանի